Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում»․ Գեղամ Ստեփանյան

Ապրիլ 11,2024 00:03

«Հիմա տեսնում ենք, որ եթե նախկինում որոշ միջոցառումներ կազմակերպվում էին, հիմա միջոցառումներ չկան, եթե նախկինում կային հայտարարություններ պետական  մարմինների կողմից, հիմա դրանք էլ չկան, հակառակը, պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին կան հայտարարություններ, ինչը ցավալի է, բայց և իրականություն»,- «Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի» կողմից նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով ինտերակտիվ պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա փաստեց՝ մենք ոչ թե ամեն անգամ նոր ցեղասպանություն ենք ունեցել, այլ ունեցել ենք մի ընդհանուր ցեղասպանական շղթայի 30-ամյա ընդհատված ժամանակահատված․ «Մի քիչ էլ եթե հետ նայենք՝ 70-ամյա՝ սկսած Շուշիի ջարդերից, հետո գալիս, հասնում ենք Բաքու, Սումգայիթ, նորից Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Հյուսիսային Արցախ։ 30 տարի մեր ՊԲ-ի շնորհիվ կանխվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անընդհատ ահազանգում են ՀՀ-ում հայ ժողովրդին սպառնացող ցեղասպանության մասին։ Առնվազն ինչ աստիճանի պարզամիտ պիտի լինել, որ այս ամենը չտեսնել, և խոսել՝ եկեք հրաժարվենք պատմական Հայաստան ասվածից և խոսենք իրական Հայաստանի մասին։ Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում։ Այսինքն՝ յաթաղանը եկել, քեզ տանում է, և դու խոսում ես հարևանության մասին։ Ցեղասպանության վտանգը և սպառնալիքը՝ լինի դա Մարաղա, Բաքու, Շուշի, ամբողջ Արցախը, չի դադարելու»։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ Ադրբեջանի ցեղասպանական ձեռագիրը պահպանվել է․ «Նաև հիմա, և երբ կադրեր ցույց տվեցին յութուբով, որում երևում է, որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի փողում Արցախում մնացած հազվադեպ մարդկանցից մեկին ծաղրում էին՝ խոսքը տարեց մարդու մասին է։ Այսինքն՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ մարդկանց ուղեղը մտնի, որ այլ տարբերակ, քան սեփական ուժերով պատասխանատվության ենթարկելը չկա՝ օգտագործելով միջազգային ատյանները։ Սա է այն ճանապարհը, որը կարող է կանխել այս՝ չընդհատվող ցեղասպանությունների շղթան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930