Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքում եմ ապրում, 5 երեխա ունեմ, բայց առայժմ ապագաս չեմ պատկերացնում, չեմ էլ պատրաստվում հայրենիքը լքել»․ Մարաղայի ցեղասպանությունը վերապրած անձ

Ապրիլ 10,2024 23:35

«Ներխուժեցին գյուղ, ժողովրդի որոշ մասը մնացել էր տներում, համայնքն Ադրբեջանի տիրապետության տակ էր, սկսեցին այդ մարդկանց մորթել, փողոցներում իրոք գլուխներ էին թափված, ես փոքր եմ եղել, բայց շատ բաների ականատես եմ եղել։ Դա ցեղասպանություն էր»,- «Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի» կողմից նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով ինտերակտիվ պանելային քննարկման ժամանակ իր հիշողությունները ներկայացրեց Մարաղայի ցեղասպանությունը վերապրած բնակիչներից պարոն Գաբրիելյանը։

Նա ցավով նշեց, իրենց սերունդը՝ մինչև 1977 թվականը, մանկություն չի տեսել․ «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել մեր ժողովրդի հետ։ Մի քանի անգամ են տեղահանվել մեր համայնքի բնակիչները։ Այն ժամանակ ստիպված ենք եղել գալ Հայաստան, պատերազմը երբ վերջացավ, Նոր Մարաղա համայնք հիմնեցինք, բայց հետո նորից հայտնվեցինք փողոցներում։ Արդեն երրորդ անգամն է մեր մարաղեցիներն այդ վիճակում են հայտնվում։ Մեր տարիքը՝ մինչև 77 թիվը, մանկություն չի տեսել։ Կցանկանայինք՝ սրանից հետո մեր երեխաները նորմալ կյանքով ապրեին Հայաստանում»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան, Մարաղայի ցեղասպանությունը վերապրած պարոն Գաբրիելյանը պատասխանեց․ «Ճիշտն ասեմ՝ չեմ պատկերացնում։ Ճիշտ է՝ Սյունիքում եմ ապրում, հինգ երեխա ունեմ, բայց այս պահին ապագաս չեմ պատկերացնում, չեմ էլ պատրաստվում հայրենիքը լքել։ Տեսնենք՝ ինչ կլինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930