Լրահոս
Օրվա լրահոսը

Մասյացոտնի թեմի առաջնորդի և Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հանդիպմանն անդրադարձ է եղել արցախահայության խնդիրներին

Ապրիլ 14,2024 17:11

Ս.թ. ապրիլի 13-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին և նրա պատվիրակությանը, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մասիս համայնքի ղեկավար Տիար Դավիթ Համբարձումյանի։

Հանդիպման ընթացքին անդրադարձ եղավ հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու դերին ու նշանակությանը, ինչպես նաև այս օրերին Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախահայության խնդիրներին։ Սրբազան Հայրն առանձնակի կարևորեց Եկեղեցու և համայնքի արդյունավետ համագործակցությունը, հատկապես արցախահայության աջակցությանն ուղղված ծրագրերում։

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրն իր գնահատանքը փոխանցեց հյուրերին՝ Մասիս համայնք այցելելու և համայնքում ապրող արցախահայության խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։

Մասյացոտնի թեմի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930