Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է նաև անդրսահմանային համագործակցությունը, որն ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է. Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Ապրիլ 15,2024 15:08

Պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել տարբեր ուղղություններով ԵԽ հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների արդյունքները և արձանագրվել դրանց հաջող ընթացքը։

🔹Նախարարը նկատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն իրականացվել են ԵԽ ամենօրյա մասնագիտական և տեխնիկական օժանդակությամբ և ներկայում միավորված համայնքները իրենց կարողություններով պատրաստ են առաջ մղելու ապակենտրոնացման գործընթացը՝ թեև կարողությունների ավելացման ուղղությամբ դեռ անելիքներ կան։

🔹Նախարար Սանոսյանը հիշեցրել է, որ Վարչապետի որոշմամբ հաստատվել է ապակենտրոնացման հայեցակարգը և այժմ ՏԿԵ նախարարությունը գործընկերների հետ շարունակում է հայեցակարգից բխող՝ ապակենտրանացման ռազմավարության մշակման աշխատանքները։

🔹Աշխատանքներ են տարվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրության արմատական վերանայման ուղղությամբ։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրական փոփոխությունների վրա։

📍Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև անդրսահմանային համագործակցությունը, որն ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է։
Մանրամասն քննարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման և հետագա աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը։

✅Նախարար Սանոսյանը մանրամասն ներկայացրել է ողջ գործընթացը՝ ընդգծելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու գործընթացում համայնքների ներգրավվածությունն ու համայնքների կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930