Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան. «Սամվել Վարդանյանն արդեն քաղաքական հալածյալ է ու շուտով կդառնա նաեւ քաղաքական բանտարկյալ»

Ապրիլ 18,2024 00:51

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ավարտվել է Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու դատական նիստը։ Որոշումը հայտնի կդառնա առաջիկա ժամերին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դատական գործընթացի մասին ասաց. «Եթե մենք լինեինք դատարանի բակում, ես գուցե փորձեի դատական ակտը կանխագուշակել, կամ փորձեի իրավական ձեւակերպում տալ։ Բայց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Հայաստանի պետականությունը սպանել է եւ մենք հիմա, ոնց որ ինքն էր ասում, պատերի տակ վնգստացողների շենքի առջեւ ենք։

Ես հասկանում եմ նրանց վախը։ Գուցե տարօրինակ բան եմ ասում, բայց շատ ուրախ եմ, որ իրենք ստեղծում են այս «բեզպրեդելի» մթնոլորտը, որովհետեւ եթե հիմա Հայաստանի Հանրապետության 80 տոկոսը Նիկոլին տանել չի կարողանում, այս գործողությունների արդյունքում այդ թիվը դառնալու է 90 տոկոս։ Ու, ի վերջո, մենք կհասնենք 100 տոկոսի եւ որեւէ մեկը չի կարողանա հանդուրժել:

Ես հասկանում եմ այս ապօրինի մեղադրանքները։ Իրենց արդեն քաղաքական մեղադրական դատավճիռները չեն բավարարում։ Իրենց արդեն պետք է խոշտանգել Հայաստանի քաղաքացիներին։ Այսպիսի բան երբեք չի եղել, երբեք ՀՀ քաղաքացին ոստիկանների ներկայությամբ, թողտվությամբ, քաղաքական իշխանության կողմից կազմակերպված այս ամոթալի արարքների առաջ մենք երբեք չենք կանգնել, որովհետև երբեք Հայաստանը թուրքական իշխանություն չի ունեցել։ Իրապես պետք է տարբերություն չլինի։

Բայց Սամվելը մենակ չէ։ Նա արդեն դարձել է քաղաքական հալածյալ, ու որոշ ժամանակ անց ամենայն հավանականությամբ կդառնա նաեւ քաղաքական բանտարկյալ»,-ասաց պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Իսկ կարո՞ղ է՝ քաղաքական վիժվածք էլ մնա, քանի որ սիրում է այդ բառը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930