Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը պնդում է` Իսրայելի ոչ մի հարված նշանակակետին չի հասել` ոչնչացրել են

Ապրիլ 19,2024 10:32

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի ժամ առաջ Իսրայելը փորձել է պատասխան հարված հասցնել Իրանին ԱԹՍ-ների միջոցով: Սակայն իրանական կողմը պնդում է, որ իրենք  ոչնչացրել են բոլոր իսրայելական ԱԹՍ-ները օդում: Առկա տեղեկության համաձայն՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային և Իրաքին ևս:

ԱՄՆ-ի TV-ներն արձանագրում են, որ ԱՄՆ չի աջակցել Իսրայելին՝ Իրանին հարվածելու ժամանակ: Բնականաբար, այս գործընթացները ուղեկցվում են նաև քարոզչական պատերազմով, երբ Իսրայելը պնդում է իրանական մի քանի քաղաքներ ռմբակոծելու մասին, մինչդեռ Իրանը պնդում է, որ ոչ մի հարված նշանակակետին չի հասել: Բայց մեկ բան ակնհայտ է. վերջին 10 օրերի ընթացքում մի շարք կարմիր գծեր հատվեցին երկուստեք, տարածաշրջանը լարված վիճակում պահելով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930