Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ քաղաքական որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ

Ապրիլ 19,2024 18:55

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով  Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը:

Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Քննարկվել է նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը։ Անահիտ Մանասյանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:

Իր հերթին դեսպան  Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մարդու իրավունքների պաշտպան կոչեցյալ, ընդհանուր լոլոներ ասելու համար շատ խելք պետք չի ունենալ, իսկ քո պարտականությունները կատարելու հարցում դու ոչինչ չես անում: Օրինակ՝ ո՞րն է անձամբ քո դիրքորոշումը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Այդ թեմայով դու պարտավոր էիր իշխանություններին խիստ ու հետևողական դատապարտեիր, բռնություն գործադրած նիկոլահպատակ դիմակավոր թուլաներին բացահայտելու ուղղությամբ քննչական կոմիտեին ու ոստիկանությանը ցեխը կոխեիր և այդ հարցով քո միջազգային գործընկերներին ակտիվացնեիր: Բայց դու դա չես անում, որովհետև նիկոլի դրածոն ես, նրա հրահանգներն ես կատարում և հանդիսանում ես որպես ձևական ՄԻՊ: Մինչդեռ մեզ սկզբունքային ու համարձակ ՄԻՊ է պետք, մանավանդ ներկայիս բռնապետության ժամանակ:
    Չես էլ ամաչում, պարսիկներն են նախաձեռնում ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանության հարցերը, իսկ դու մինչև հիմա ձև ես բռնում թե ամեն ինչ քո ուշադրության կենտրոնում է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930