Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները «ժողովրդավարություն» բացականչելու հետ մեկտեղ Հայաստանի ներքին կյանք են ներմուծում ավտորիտարիզմի տարրեր. «Փաստ»

Ապրիլ 23,2024 12:04

Ժողովրդավարական և իրավական պետությունը ենթադրում է օրենքի ու իրավունքի գերակայություն, ինչն էլ նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Բայց այլ հարց է նպատակ հռչակելը, մեկ այլ հարց՝ իրականում տեղի ունեցող գործընթացները։ ՀՀ գործող իշխանությունների ամենանախընտրած թեմաներից մեկը հենց ժողովրդավարությունն է։ Իրենք ուղղակի առիթ են փնտրում ժողովրդավարությունից խոսելու համար՝ ներկայացնելով, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է դարձել Հարավային Կովկասում։ Բայց երբ դիտարկում ենք կոնկրետ իրողությունները, ապա փաստերը այլ բանի մասին են վկայում։ Լրիվ հակառակի մասին: Իշխանափոխությունից հետո, հատկապես վերջին երեք-չորս տարում առավել տեսանելի է Հայաստանում ժողովրդավարական հետընթացը։

Եվ նույնիսկ արևմտյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցն է արձանագրում Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազման մասին։ Մասնավորաբար իրավապահ համակարգի առումով Freedom House-ի անդրադարձը հիմնվում է ընդդիմության նկատմամբ ճնշումների կոնկրետ օրինակների, գաղտնալսումների, ոստիկանության բիրտ գործողությունների, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի վրա։ Սա նորություն չէ Հայաստանի որևէ քաղաքացու համար: Նորությունն այն է, որ Freedom House-ն է նկատել այդ ամենը:

Ավելին, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ 2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը։

Դատական համակարգի մասով ևս ունենք խայտառակ իրավիճակ։ Պարզ ասած՝ Հայաստանը մեծ քայլերով հեռանում է ժողովրդավարությունից, քանի որ ՀՀ իշխանությունները «ժողովրդավարություն» բացականչելու հետ մեկտեղ Հայաստանի ներքին կյանք են ներմուծում ավտորիտարիզմի տարրեր։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930