Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Ապրիլ 23,2024 16:38

Սույն թվականի ապրիլի 22-ին Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։

Իրավասու գերատեսչությունների ղեկավարները նշել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի մատակարարումների զգալի աճի մասին։ Սույն թվականի ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20,8 հազար տոննա ապրանք, ինչը 1,9 անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (11 հազար տոննա)։ Հիմնականում ներմուծվել են խաղող, լոլիկ և վարունգ։

Հաշվի առնելով երկրների անասնաբուժական ծառայությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերք վերամշակող ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության վերաբերյալ, ապրիլի 22-ից Ռոսսելխոզնադզորը թույլ է տվել Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերք մատակարարել հայկական 4 ընկերությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ։

Երկխոսության ավարտին Սերգեյ Դանկվերտը և Արմեն Հայրապետյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ և հաստատել իրենց մտադրությունը՝ զարգացնել համագործակցությունը առաջադեմ ձևով։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930