Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտով Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ-որ ռուսական բովանդակություն, մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ». Տիգրան Հակոբյան

Ապրիլ 30,2024 16:40

Այսօր ԱԺ նիստում  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց 2023-ի գործունեության տարեկան հաղորդումը:

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց ռուսական ալիքներում «հակահայկական, հակապետական քարոզչության» մասին, մասնավորապես՝ «Ուրբաթ Քեոսայանի հետ», Սոլովյովի, Կիսելյովի հաղորդման հետ կապված. «Ես անձամբ չեմ դիտել, հղումներ ուղարկեցին, այնտեղ իսկապես հնչում է հակապետական քարոզ՝ հայ ազգի նկատմամբ: Ի՞նչ աշխատանք եք դուք արել»:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ 30 օրով «Սպուտնիկ» ռադիոյի հեռարձակումը դադարեցրել են, ինչն աննախադեպ է. «Սոլովյովի հաղորդման հետ կապված ԲՏԱ նախարարությունը հիմա քայլեր է մշակում, աշխատում է ռուսական կողմի հետ եւ եթե չեմ սխալվում, շուտով Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ-որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական եւ մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930