Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան

Մայիս 25,2024 16:50

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն անդրադառնում է վարչապետի ուղերձին. «Ես երեկ լսեցի մեր տիկին-պարոն վարչապետի հերթական ուղերձը մեր ժողովրդին և եկա այն եզրակացության, որ ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այդքան վտանգված է մեր հայրենիքը»,- ասում է Կարապետյանը:

«Նա փորձում էր իր ելույթում պարտությունը մեզ բոլորիս ներկայացնել որպես հաղթանակ: Պատմության մեջ չի եղել դեպք, որ ստորագրած թուղթը փրկի հայրենիք կամ ապահովի խաղաղություն, ագրեսիային կարող է կանգնեցնել միայն ուժը: Մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, մենք պետք է ունենանք ուժեղ անվտանգության համակարգ և մեր դեպքում մենք պետք է ունենանք ստրատեգիական կամ ռազմավարական բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի: Դա է մեր խաղաղության երաշխիքը»,- ասում է Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031