Լրահոս
Օրվա լրահոսը

Կես տարում շուրջ 1350 արտաքին գովազդ է համապատասխանեցվել նոր չափորոշիչներին

Հուլիս 03,2024 14:56 Share

2023թ. ապրիլին Երևանի ավագանու կողմից սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող արտաքին գովազդի վահանակները հեռացվում են՝ պահպանելով երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը:

Անցած կես տարում շուրջ 1350 արտաքին գովազդ է համապատասխանեցվել նոր չափորոշիչներին, մեկ տարում էլ՝ ապամոնտաժվել  ինքնակամ տեղադրված շուրջ 14500-ը:

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ևս խստացվել են մոտեցումները: Օրենքի նոր նախագծով կոշտ մեթոդներ են նախատեսված հուշարձան-շենքերի պահպանման կանոնները խախտելու պարագայում:

Մանրամասները՝ տեսանյութում.


Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել