Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող մի տեղ հատկացնեն՝ կանգնենք, աշխատենք»․ վաճառող

Հուլիս 08,2024 23:50 Share

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները արգելում են վաճառողներին փողոցում առևտուր անել, տուգանում և առգրավում են  ապրանքները։ Չնայած այս ամենին՝ արգելված փողոցային առևտուրը շարունակվում է։

«Ինչքան ուզում են՝ թող տուգանեն ու առգրավեն, մենք չենք պատրաստվում դուրս գալ տարածքից: Անունով քաղաքապետ է, թող մի տեղ հատկացնի՝ կանգնենք, աշխատենք, մենք դեմ չենք լինի»,-ասաց առևտուր անող կանանցից  մեկը։

Առևտրական կանայք ասում են՝ սա իրենց միակ ապրուստի միջոցն է, եթե սա չլինի՝ չեն կարող ապրել։

«Թոշակառու կին եմ, ամիսը 40 հազար դրամ թոշակ եմ ստանում, ո՞նց ապրեմ»:

«Ասում են՝ գնացեք Մեյանդարի շուկայում կանգնեք, աշխատեք, մենք չենք կարող այդքան ճանապարհ կտրել՝ հասնել այնտեղ»,-նշեց մեկ այլ վաճառական։

Արմինե Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել