Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սկզբունքներն ու արժեքները եղան ու մնացին աննահանջ՝ «Հայրենիքն ու պետականությունն ամեն բանից վեր». ՀՅԴ ԳՄ

Օգոստոս 08,2024 10:15 Share

ՀՅԴ ԳՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

34 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։

Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն  ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և անսակարկ։

1988-ի ազգային-ազատագրական պայքարը նոր հանգրվան էր Դաշնակցության համար։

Դաշնակցությունը՝  «Դեպի Երկիր» կարգախոսով որդեգրեց իր նոր երթը՝ վերադառնալով Հայրենիք և մասնակիցն ու դերակատարը դառնալով Արցախի ազատագրական պայքարի ու Հայրենիքի անկախության վերակերտմանը։

Դա նվիրումի ճանապարհ էր՝ խարսխված գիտակցված զոհաբերությունների, կուսակցության քաղաքական պատասխանատվության և անկախ պետականություն կերտելու նվիրական երազանքի վրա։

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության գաղափարի վրա կառուցելով իր տեսլականը, Դաշնակցությունն ու դաշնակցականն անցնող տասնամյակներում մշտապես եղան Արցախյան բոլոր ազատամարտերի առաջնագծում՝ արյամբ գծելով ու ամրագրելով Հայրենիքի սահմանը։

Անցնող երեք տասնամյակներին Դաշնակցությունը Հայաստանի և Արցախի անկախության կերտման քաղաքական կարևոր դերակատարներից էր՝ ճակատում, երկրի ներքին կյանքում և Սփյուռքում՝ այդ ճանապարհին արձանագրելով թե՛ անուրանալի ձեռքբերումներ, ցավոք, նաև բացթողումներ։

Եվ, այդուհանդերձ, մեր սկզբունքներն ու արժեքները եղան ու մնացին աննահանջ՝ «Հայրենիքն ու պետականությունն ամեն բանից վեր»։

Այսօր էլ, գոյաբանական ծանրագույն մարտահրավերների հորձանուտում, Դաշնակցության հավատամքն ու թիրախները նույնն են՝ իր կառույցի ողջ կարողականությամբ ծառայել հայոց պետականության կենսունակությանը, բոլոր ճիգերը գործադրել կասեցնելու երկրի կործանարար ընթացքը, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու հաղթանակներ կերտող հայ մարդու ոգին։

Սիրելի հայրենակի՜ց, Դաշնակցությունը քո կողքին է։ Միասին մենք կարո՛ղ ենք։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031