Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզբեկ մրցակցի հետ Արսեն Հարությունյանի երկրորդ գոտեմարտը չստացվեց

Օգոստոս 08,2024 15:49 Share

Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլլաեւին, որը մինչ այդ առավելության էր հասել ադրբեջանցու նկատմամբ, ու դուրս մնաց հետագա պայքարից: Արսենը մեկնարկային գոտեմարտից հետո կարճ ժամանակ էր ստացել ուժերը վերականգնելու համար, ինչն էլ զգացվեց երկրորդ գոտեմարտում:

Հիմա մնում է, որ Աբդուլլաեւը մտնի եզրափակիչ, որպեսզի Արսենը սփոփիչ գոտեմարտ վարելու հնարավորություն ստանա եւ հաղթանակի հասնելու դեպքում պայքարի բրոնզե մեդալի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031