Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարն ունեցել է 15 հազար այցելու

Օգոստոս 08,2024 17:17 Share

Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալեցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի ազգային տաղավար, ծանոթացել ծրագրի և ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։

Հայաստանի ազգային տաղավարում նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանին դիմավորել են Վենետիկի ԿաՖոսկարի համալսարանի հայազգի ուսանողներ Հռիփսիմե Բարսեղյանն ու Ալեքսանդր Հակոբյանը։  Նրանք նախարարի տեղակալին ներկայացրել են Հայաստանի ազգային տաղավարը, կիսվել իրենց աշխատանքային տպավորություններով և պատմել տաղավարի այցելուների մասին։

Տաղավարը բացման օրվանից ի վեր ընդունել է ավելի քան 15,000 այցելու։ Շատ այցելուներ գրառուևմներ են արել կարծիքների գրքում՝ առանձնակի շեշտելով տաղավարի հոգևոր, փիլիսոփայական, զգացական, արվեստային շերտերի  ազդեցության մասին իրենց տպավորությունները։ Կարծիքների գիրքն այս պահին ներառում է շուրջ 80 էջ գրառում` հայերեն, իտալերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով՝ լի շնորհակալության, բարեմաղթանքների, անձնական վերապրումների և շնորհավորանքի խոսքերով։

Նշենք, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Վենետիկի Եվրոպական ակադեմիայի համագործակցության արդյունքում Վենետիկում բնակվող մի շարք հայ ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարում ստաժավորում անցնել և աշխատել «Նինա Խեմչյան․ Արձագանք» ցուցադրության շրջանակում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031