«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե իրենք տարբերակ ունենային հնարելու, թե ի՞նչ ընդդիմադիր ուժ են ուզում, որն իրենց հարմար լինի, ավելի լավ տարբերակ դժվար թե կարողանային հնարել։
Կարո՞ղ է դուք եք հնարել՝ հետաքրքրվեց լրագրողը։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք ենք իրենց հնարել»։
«Իսկ Բագրատ Սրբազա՞նը»,- լրագրողի հարցին էլ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Վա՜յ, ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է։ Չգիտեմ՝ ինչո՞վ է ավարտվելու, բայց ես մեճ հաճույք եմ ստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































