Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյան. Առկա է մեծ հնարավորություն Հայաստան-Լիտվա տնտեսական համագործակցությունն էլ ավելի զարգացնելու

Սեպտեմբեր 09,2024 16:13 Share

Նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում եռակողմ հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Զրուցակիցները փաստել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ:

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, ինչը նշանակում է, որ առկա է մեծ հնարավորություն համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունն էլ ավելի զարգացնելու։

Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումների ներգրավման, ԵՄ ստանդարտների համապատասխանեցման, ԵՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի խորացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով Կառավարության խաղաղության օրակարգին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհասնեն հայ-լիտվական տնտեսական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30