Լրահոս
Օրվա լրահոսը

Սարինե Աբրահամյանը ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար

Հոկտեմբեր 10,2024 23:33 Share

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը  ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth – IUSY/ԸԵՄՄ) գլխավոր քարտուղար

Սարինե Աբրահամյանը առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թվում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցմանն ուղղված աշխատանքներում, ինչի արդյունքում 2015 թ․ Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց բանաձև:

IUSY-ում աշխատելու ողջ ընթացքում նա եղել է Արցախի միջազգային ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև IUSY-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ջանքերի շարժիչ ուժը:

Բացի այդ, Աբրահամյանն աշխատել է ընդգծելու ժողովրդավարական մարտահրավերները Հայաստանում, ներառյալ ընդդիմադիր ուժերի հանդեպ կիրառվող ճնշումը և ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը Հայաստանի ներկայիս կառավարության կողմից:

IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ​​ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031