Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփը հրաման է տվել ռազմական հարվածներ հասցնել «Իսլամական պետության» «գրոհներ պլանավորողին»

Փետրվար 02,2025 11:05 Share

«Ազատություն» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել ռազմական հարվածներ հասցնել Սոմալիում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարձրաստիճան «գրոհներ պլանավորողին», որը մյուս անդամների հետ թաքնվում է արևելաաֆրիկյան երկրում:

Փետրվարի 1-ի գործողությունը Թրամփի առաջին ռազմական գործողությունն է երկրորդ ժամկետով՝ հունվարի 20-ից պաշտոնն ստանձնելուց ի վեր:

«Այս մարդասպանները, որոնց մենք գտել ենք քարանձավներում թաքնված, սպառնացել են Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին», – ասվում է Թրամփի հայտարարության մեջ, – «Հարվածների արդյունքում ավերվել են քարանձավները, որտեղ նրանք ապրել են, և սպանվել են բազմաթիվ ահաբեկիչներ՝ որևէ կերպ չվնասելով քաղաքացիական անձանց»:

Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը հայտարարել է, որ տեղեկացված է եղել ավիահարվածի մասին և իր «խորին երախտագիտությունն է հայտնել ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարում Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728