Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան․ «Սպասում ենք այն պայմանագրին, որը կհաստատի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»

Մարտ 03,2025 23:13 Share

Մարտի 1-ից մուսուլմանական աշխարհում սկսվել է Ռամադանը` մուսուլմանների պահքի ամիսը։ Դեսպանների հետ իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) ժամանակ  ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։

Էրդողանը մասնավորապես նշել է․ «Մենք ավելի ինտենսիվ ենք դարձրել մեր ջանքերը Հարավային Կովկասում բարօրության և կայունության հաստատման համար։

Ինչքան առաջ ենք մղում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, այնքան էլ սպասում ենք այն պայմանագրին, որը կհաստատի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31