Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու մեր բնակիչների մի մասը, ցավոք, չգիտակցելով իրենց սեփական ձայնի կշիռը և ընտրության կապը ժողովրդավարության հետ, բախվեցին դաժան իրականությանը». Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 04,2025 21:21 Share

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսօր ունեն ընտրելու իրավունք, սակայն ցավոք, բոլորը չէ, որ հստակ գիտակցում են իրենց ընտրության լրջությունը և կարևորությունը:

Չկա այն հստակ գիտակցությունը, որ հիմա ընտրություն կատարելով` որոշում ենք մեր վաղվա ապագան, և որ որևէ մեկին «լավություն անելով»` իրականում ուղղակի ազդեցություն ենք թողնում վաղվա մեր առօրյայի և հնարավորությունների վրա:

Ժողովրդավարության զարգացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ քաղաքացին հստակ գիտակցում է կապը այսօրվա ընտրության և վաղվա իր ապագայի միջև:

Գյումրու մեր բնակիչների մի մասը, ցավոք, չգիտակցելով իրենց սեփական ձայնի կշիռը և ընտրության կապը ժողովրդավարության հետ, բախվեցին այս դաժան իրականությանը»։

 

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930