Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Eurowings-ն անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով արշավների համար նախատեսված 1000 կմ երկարությամբ կառուցվող նոր ուղին

Ապրիլ 08,2025 17:30 Share

Հայաստանը՝ ճամփորդական քարտեզի վրա։

Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կառուցվող 1,000 կմ երկարությամբ արշավների համար նախատեսված նոր ուղին, որն անցնում է 108 գյուղերի միջով և իրականացվում է HIKE Armenia կազմակերպության շնորհիվ։

Ամսագիրը հասանելի է Eurowings ավիաընկերության բոլոր թռիչքների ժամանակ՝ մինչև ապրիլ ամսվա ավարտ։

Լրագրողը հաղթահարել է այս անհավանական ճանապարհը՝ լեռնագնաց Շուշան Ռուբենյանի ուղեկցությամբ՝ լիովին զգալով Հայաստանի անզուգական բնությունն ու հարուստ մշակույթը։

Կարդացեք ամբողջական հոդվածն` այստեղ:

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել