Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին երբեք չես մոռանա». Entrepreneur Arabia-ի անդրադարձը

Հուլիս 01,2026 15:37 Share

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ իրականացվող միջազգային PR աշխատանքների արդյունքում Entrepreneur Arabia հեղինակավոր պարբերականում հրապարակվել է նոր հոդված՝ նվիրված Հայաստանի մշակութային մայրաքաղաք՝ Գյումրիին։

«Գյումրին, որը երբեք չեք մոռանա… Հայաստանի երկրորդ քաղաքն ու նրա արվեստի և մշակույթի սիրտը» խորագրով հոդվածը ներկայացնում է Գյումրիի հարուստ մշակութային ժառանգությունը, ստեղծարար միջավայրը, ճարտարապետությունն ու քաղաքի յուրահատուկ մթնոլորտը՝ միջազգային ընթերցողներին բացահայտելով Հայաստանի ևս մեկ գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Նման հրապարակումները նպաստում են Հայաստանի և նրա զբոսաշրջային ուղղությունների միջազգային ճանաչելիության բարձրացմանը՝ ներկայացնելով երկրի բազմազան զբոսաշրջային հնարավորությունները համաշխարհային լսարանին։

Ամբողջական հոդվածն այստեղ:

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել