Այսօր՝ մայիսի 9-ին, Երևան–Լոնդոն ուղիղ չվերթի մեկնարկին ընդառաջ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և «Վիզ Էյր» ավիաընկերության համագործակցությամբ իրականացվող «Let’s Get Lost» արշավի շրջանակում Հայաստան ժամանեց «կորած» ինքնաթիռը՝ 100 բրիտանացի հյուրերով, լրագրողներով և սոցիալական հարթակներում հայտնի անձանցով (ինֆլուենսերներով)։
«Let’s Get Lost» արշավը «Վիզ Էյր» ավիաընկերության ամենամյա հատուկ նախաձեռնությունն է, որի շրջանակում մասնակիցները մեկնում են ճամփորդության՝ առանց նախապես տեղեկանալու իրենց վերջնական ուղղության մասին։ Այս տարի «կորած» ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում՝ հնարավորություն ընձեռելով հյուրերին բացահայտելու մեր երկրի հարուստ մշակույթը, համեղ խոհանոցը և անմոռանալի փորձառությունները։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե


















































