Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառը բարձր գնահատեց Համահայկական Խաղերու Համաշխարհային Կոմիտէին գործունէութիւնը

Ապրիլ 12,2025 20:28 Share

Շաբաթ, 12 Ապրիլ 2025-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Համահայկական Խաղերու Համաշխարհային Կոմիտէի պատուիրակութիւնը, գլխաւորութեամբ Կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանի։

Պատուիրակութեան մաս կը կազմէին փոխնախագահներ Ստեփան Տէր Պետրոսեան ու Վրէժ Շառոյեան, անդամներ Միսաք Նաճարեան ու Շահան Սէմէրճեան եւ տեղեկատուական հարցերու պատասխանատու Լիլիթ Կասեան:

Հանդիպման ընթացքին Կոմիտէի պատուիրակութիւնը Վեհափառ Հայրապետին զեկուցեց նախորդ տարիներուն իր կատարած աշխատանքներուն ընդհանուր պատկերին մասին եւ ներկայացուց յառաջիկայ շրջանի աշխատանքային ծրագիրները:
Իր կարգին, Նորին Սրբութիւնը բարձր գնահատեց Համահայկական Խաղերու Համաշխարհային Կոմիտէին գործունէութիւնը՝ զայն նկատելով համազգային առաքելութեան նպաստող աշխատանք: Այս առիթով, ան իր օրհնութիւնը տուաւ Կոմիտէին եւ բարի երթ ու արդիւնաւէտ աշխատանք մաղթեց անոր բոլոր ծրագիրներուն։

Հանդիպման աւարտին, Կոմիտէի ներկայացուցիչները Հայրապետին յանձնեցին յուշանուէրներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել