Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է զեկույց Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023թ. սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ

Ապրիլ 14,2025 23:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Հրապարակում ենք մեր հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։

Զեկույցի նախապատրաստական փուլում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնք ներառում են առանձնազրույցներ Արցախից բռնի տեղահանված անձանց, Պաշտպանության բանակի ծառայողների հետ։ Ուսումնասիրվել են նույն հարցերի վերաբերյալ տեսանյութեր և այլ օբյեկտիվ ապացույցներ:

Զեկույցը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված զինված հարձակումների մանրամասն վերլուծությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակչության, ենթակառուցվածքների ու մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված հանցագործությունները։ Զեկույցում ներկայացված են ադրբեջանական հարձակումները Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, քաղաքացիական տների նկատմամբ։

Այս զեկույցը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի աջակցությամբ։

 

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: