Լրահոս
Օրվա լրահոսը

Գլուխդ պատով տվեցիր․ գլուխդ պատով տվեցիր դու․ միջադեպ` ԱԺ-ում

Ապրիլ 21,2025 11:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«1990-ի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում»,- ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում այսպիսի հարց տվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դահլիճից պատասխանեց՝ դաշնակցական։ Ի պատասխան Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ ո՞վ ասաց։ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց՝ ես։ Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Գլուխդ պատով տվեցիր։ Հայկական ժամանակ, Նիկոլ Փաշինյան, գնացեք, մամուլը նայեք»։ Վահագն Ալեքսանյանն էլ վրդովվեց․ «Գլուխդ պատով տվեցիր դու»։ Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Սուտ ասացիր որովհետև․ Տիգրան Հակոբյանը գոնե վկա է՝ Հայկական ժամանակ, Նիկոլ Փաշինյան»։

Այնուհետև Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատություններին, ասաց․ «Դժվար է ամեն անգամ լսել ելույթներ, որոնք այդ ամենը չեն տեսել։ Դու ապրել ես, իրենք չեն տեսել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել