Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանում ուսումնասիրել են Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ, հարցեր ուղղել Դավիթ Իշխանյանին

Մայիս 05,2025 21:21 Share

«Փաստինֆո».  Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Այսօրվա նիստում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ուսումնասիրվել է Մարտունիի շրջանի ազատագրման վերաբերյալ մի տեսանյութ։ Դրանում երևում են Սերժ Սարգսյանն ու Դավիթ Իշխանյանը։

Տեսանյութի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ Սերժ Սարգսյանը ժամանել է զորամասեր ստուգելու։

Տեսանյութում Մ.Մելքոնյանը հաշվետվություն է ներկայացնում Սերժ Սարգսյանին՝ Սարգսյանն ասում է նրան. «Մենք հիմա չենք խոսում հրադադարի մասին։ Մենք խոսում ենք հարձակողական գործողությունների և նոր տարածքների գրավման մասին»։

Տեսանյութում նաև երևում է տարածքի զննում, որտեղ Սերժ Սարգսյանը զրուցում է Դավիթ Իշխանյանի հետ։

Այս տեսանյութի առնչությամբ դատարանում հարցեր են ուղղել Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանին։ Պատասխանելով դատախազների հարցերին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ հիշում է Սերժ Սարգսյանի տարածք այցի նպատակը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների մեկնաբանման՝ Իշխանյանն ասել է. «Նրանք ժամանեցին իմ գումարտակ և ծանոթացան դիրքերում տիրող իրավիճակին։ Տեսանյութում են Սերժ Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը: Այդ ժամանակ նա Մոնթե Մելքոնյանի տեղակալն էր: Տեսանյութում նկարահանված մեկ այլ անձ իմ աշխատակազմի ղեկավար Արամայիս Կարապետյանն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031