Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանի հակապետական եւ հակահայկական հայտարարությունները թույլ չեն տալիս, որպեսզի իր գլխավորած պատվիրակության կազմում մեկնենք գործուղման»

Հունիս 06,2025 12:38 Share

Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան անդրադարձավ պատգամավորների գործուղումներին։

Նա ասաց, որ 2024 թվականին եղել է 163 գործուղում։ «Իմ կարծիքով՝ պետք է պատգամավորները գնան գործուղման, որովհետեւ միջազգային շփումը շատ կարեւոր է։ Ես մի փոքր բան պատմեմ՝ Վիետնամի ԱԺ նախագահի այցից հետո իմ ծանոթներից մեկը շատ փոքրիկ հյուրանոց ունի, ասաց՝ բոլորն արդեն վիետնամցիք են։ Մարդիկ գնացել են, իրենք երկրում ասել են՝ գեղեցիկ երկիր է, տուրիզմի համար զարգացած երկիր է, եւ քաղաքացիներն արդեն կարողանում են գալ Հայաստան»,- ասաց նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ պատվիրակությունների համաչափությունը պետք է խստորեն պահպանվի՝ ընդդիմադիր պատգամավորները եւս պետք է ներգրավվեն։

Դավիթ Առաքելյանը դժգոհեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվում են մեկնել գործուղումների․ «Ազգային ժողովի նախագահին գրություն է եկել պարոն Սեյրան Օհանյանից, որ Հայաստան դաշինքի պատգամավորները հրաժարվում են իր հետ մեկնել գործուղման։ Մենք կապվում ենք իրենց հետ եւ ամեն անգամ ստանում ենք մերժումներ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, թե ինչու են հրաժարվում մեկնել գործուղումների․ «Եթե պարոն Առաքելյանը վկայակոչեց գրությունը, լավ կլիներ, որ նաեւ պատճառն ասեր, թե ինչու։ Այո, այդ գրությամբ մենք տեղեկացրել ենք, որ Ալեն Սիմոնյանի հակապետական եւ հակահայկական հայտարարությունները թույլ չեն տալիս, որպեսզի մեր ներկայացուցիչները լինեն իր գլխավորած պատվիրակությունների կազմում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30