Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրվել են ստվերի գնահատման նոր գործիքներ: Հարկատուներին վերադարձվել է 392 մլրդ դրամ գումար՝ 2023 թ.-ի համեմատ 8,1 %-ով ավելի.Էդուարդ Հակոբյան

Հունիս 16,2025 15:06

2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած բարեփոխումներին, տեղեկացրել, որ ներդրվել են ստվերի գնահատման նոր գործիքներ: Նա նշել է, նախորդ տարվանից արդեն իրականացվում է միկրոգնահատում՝ առանձին հարկատեսակներով, որը, հենվելով հարկային վարչարարության արդյունքների վրա, գնահատումներ է իրականացնում: Զեկուցողը նշել է, որ բարելավվել է նաեւ հարկային եւ մաքսային ռիսկերի համակարգը:

ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ հաշվետու տարում իրականացվել են թվայնացման ոլորտի բարեփոխումներ, որոնցից են, մասնավորապես, հայտարարագրման համակարգի ներդրումը, տաքսի վարողների հարկերի վճարման համար համակարգի մշակումը եւ ներդրումը:

2024 թվականին ներդրվել է նաեւ ժամանակատարության գնահատման համակարգը, որը թույլ է տալիս մաքսային ծառայողների աշխատանքը վայրկյանների ճշգրտությամբ գնահատել:

Անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների ստեղծման շինարարական աշխատանքներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ դրանցից ամենամեծն Իրանի սահմանին է, որի աշխատանքների 35 տոկոսն արդեն կատարված է:

Հաշվետու տարում շարունակվել են հարկային ու մաքսային համակարգի նոր որակավորում ունեցեղ ծառայողներով համալրելու գործընթացն ու մաքսային ծառայողների որակավորման բարձրացման նպատակով անցկացվող դասընթացները, որոնց շրջանակներում իրականացվել է նաեւ նրանց բարեվարքության գնահատում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդումն ընդունել է ի գիտություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30