Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը և Վրաստանի ներքին գործերի նախարարը անդրադարձել են հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին

Հունիս 23,2025 18:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին:

Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը:

Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման:

Մանրամասներ են ներկայացվել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների քննարկումների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30