Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ

Հունիս 24,2025 20:44

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին մասնակցել է «FlyOne Armenia» ավիաընկերության նոր Airbus A321 օդանավի ժամանման հանդիսավոր արարողությանը։

Սա կարևորագույն իրադարձություն է Հայաստանի ավիացիոն ոլորտում, քանի որ առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում։

Այն կարևոր քայլ է նաև Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման համար, քանի որ կնպաստի շուկայում գների կայունացմանը, երկրի տրանսպորտային հաղորդակցության ամրապնդմանը, հնարավորություն կընձեռի ապահովել ավելի բարձր մակարդակի ծառայություններ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

«Այս նախաձեռնությունը շատ կարևոր նշանակություն ունի Երևանն օդային տրանսպորտային հաբի վերածելու, ինչպես նաև Հայաստանից այլ երկրներ և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը ապահովելու տեսանկյունից։ Այս օդանավը հնարավորություն ունի ավելի երկար թռիչքներ իրականացնելու, ինչը թույլ կտա հասնել ոչ միայն եվրոպական հեռավոր քաղաքներ, այլ նաև, օրինակ՝ Չինաստան և Հնդկաստան։ Այսինքն՝ սա նոր ուղղություններ և հնարավորություններ բացահայտելու իրական հնարավորություն է», – նշել է Գևորգ Պապոյանը։

Միջոցառման ընթացքում նախարար Պապոյանը՝ «SIL Capital» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի և «FlyOne Armenia»-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջել է օդանավում, ծանոթացել դրա ժամանակակից տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև ընկերության ձեռքբերումներին ու զարգացման առաջիկա պլաններին։

Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից՝ աչքի ընկնելով վառելիքի բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների հարմարավետության բարձր մակարդակով։ 220 ուղևորի համար նախատեսված ընդարձակ սրահն ապահովված է նորագույն տեխնոլոգիաներով, լուսավորության համակարգով և ժամանակակից նստատեղերով, որոնք ապահովում են առավել հարմարավետ և կայուն թռիչքային պայմաններ։

Միջոցառմանը ներկա էին նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, «FlyOne Armenia»-ի ղեկավար կազմը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30