Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյան. «Քրիստոնեական եկեղեցու ամենակարեւոր խորհուրդը մեղքերից ու սխալներից ապաշխարելու խորհուրդն է: Եթե շատերն ապաշխարեն ու հետ կանգնեն իրենց ոչ ճիշտ մտքերից, դա կվերադարձնի համերաշխությունը»

Հուլիս 27,2025 17:34

Մայր Աթոռում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի սուրբ պատարագից հետո «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցներին ասաց, որ Վարդավառը մեր ժողովրդական ամենասիրված տոներից մեկն է, չնայած ունի նախաքրիստոնեական նախապատմություն:

Հարցին, թե օրվա խորհրդով, երբ գժտված մարդիկ ջուրը միմյանց վրա են ցողում, հաշտվում են: Ըստ նրա, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կարո՞ղ է վերացնել բոլոր գժտությունները եւ դրական հանգուցալուծում ստանա հատկապես մեր երկրի ներքին կյանքում, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամենակարեւոր խորհուրդը, որ ունի քրիստոնեական եկեղեցին, մեղքերից ու սխալներից ապաշխարելու խորհուրդն է: Եթե շատերն ապաշխարեն ու հետ կանգնեն իրենց ոչ ճիշտ մտքերից, ինձ թվում է, դա կվերադարձնի համերաշխությունը: Որովհետեւ անսխալական մարդ չկա, պետք է հասկանան՝ սխալվել են, որ այդ քայլերն արել են: Չնայած, ես քիչ եմ հավատում այդ սցենարին»:

ՀԷՑ-ի հետ կապված միջազգային արբիտրաժի կայացրած որոշմանը հետեւելիք քայլերի մասին, որոնք մենք չենք տեսնում, Նարեկ Կարապետյանն ասաց. «Մենք ամեն դեպքում չենք կարծում, թե կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն Միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում ամենահետադիմական ու տոտալիտար երկրներն են այդպես վարվում: Այսինքն, դա կլինի Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության մեջ խնդրահարույց մեծ հարց, որը մեր երկրի համար կբերի նաեւ վարկունակության եւ շատ ուրիշ  խնդիրներ: Այդ պատճառով ինձ թվում է շրջահայաց տնտեսական քաղաքականություն  վարող կառավարությունը վաղ թե ուշ պետք է համաձայնի արբիտրրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների:

Միջազգային պայմանագրերը, միջազգային դատարանների որոշումները ըստ միջազգային նորմերի, գերական են ներազգայինի հետ համեմատած: Դա կասի ցանկացած իրավաբան: Եթե միջազգային արբիտրաժը որոշում կայացրել է, ուրեմն պետք է կատարվի: Եթե գնում են հապաղման ճանապարհով կամ չկատարման, ինչը քիչ հավանական է նորմալ տնտեսական քաղաքականություն ունեցող երկրի համար, ցավոք, դա կբերի շատ մեծ բացասական հետեւանքների մեր երկրի տնտեսական ռեպուտացիայի եւ նաեւ աշխարհում ու Եվրոպայում մեր երկրի վարկանիշի հետ կապված»:

Նարեկ Կարապետյանը անդրադարձավ նաեւ Միջազգային արբիտրաժային դատարանի այն որոշմանը, որով արգելվում է ՀԷՑ-ի բաժնեմասերի վաճառքը եւ այդ ֆոնին տարածված այն հայտարարությանը, որ կառավարությունը մտադիր է դրանք վաճառել մի մեծահարուստ օլիգարխի, որը նաեւ օրվա իշխանության սրտի գործարարն է: «Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն այս պահին արբիտրաժի նմանատիպ որոշման պարագայում կփորձի գնել: Որովհետեւ որոշում կա, որ ընկերությունը իր սեփականատիրոջն է պատկանում, որոշում կա, որ պետք չէ օտարել: Միջազգային ընկերությունների հետ իրենք չեն կարող բանակցել, ներազգային ընկերությունները հասկանում են: Մեծ առումով էլ մենք դրական փոխհարաբերություններ ունենք բոլոր գործարարների հետ: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը այդպիսի սխալ քայլի կգնա»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031