Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու որ հիմա շատ լավ ես ապրում, սովորե՞լ ես»․ Ռուբեն Մխիթարյանի հարցը՝  Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 27,2025 22:05

Aravot.am-ը ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանին հարցրեց՝ գյումրեցիները վա՞տ են սովորել, որ վատ են ապրում․ կոլորիտային այս քաղաքը պաշտոնապես  դեռ ամենաաղքատներից է․ հիշեցրեցինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ պաստառ էր բերել, որի վրա գրված էր հետևյալ կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։

Ռուբեն Մխիթարյանն ասաց․ «Ես չեմ կարծում, որ Գյումրիում վատ են սովորել մարդիկ, դրա համար են վատ ապրում, դա ինչ-որ կապ ունի, բայց կոնկրետ կապ չունի, որովհետև մարդու լավ ապրելը շատ հաճախ կապված է սեփական մոտիվացիոն տեսակից՝ ինչի՞ է պատրաստ այդ մարդը, որակումներ ունի՞։ Այնպես չէ, որ 4-րդ դասարանում 30 հոգի մարդ է սովորում, 30 հոգին էլ վաղը մյուս օր դառնում են նոբելյան մրցանակակիրներ, այդտեղից գուցե լավ շինարար է դուրս գալիս, լավ ուսուցիչ, լավ սպորտսմեն։ Միջին որակի գիտելիքներ ունեցող մարդուց գուցե լավ զոդող է դուրս գալիս, լավ արհեստավոր։ Ամեն բան կախված է նրանից, թե այդ մարդը ուզո՞ւմ է իր ընտրած մասնագիտության մեջ լավագույնը լինել և պետությունը ինչ հնարավորություններ է բացում համապատասխան մասնագետների համար կայանալու և սեփականը ստեղծելու։

Այնպես որ միայն սովորելը քիչ, է սովորելը շատ լավ բան է, մարդը պիտի իր ամբողջ կյանքի ընթացքում սովորի, ու սովորելը ոչ թե ինչ-որ ժամանակահատվածում է նորաձև դառնում, այլ մարդը սովորում է իր ծնված օրվանից ի վեր, սովորում է մոր կրծքի կաթը ուտել, հետո սովորում է քայլել, խոսել, հետո սովորում է վազել, սպորտի են տալիս, սպորտաձև է սովորում։

Այսինքն սովորելն անդադար, չվերջացող պրոցես է, չկա մի հատված, երբ որ դու կարող ես ասել, որ վերջ՝ ես այլևս ոչ մի բան սովորելու կարիք չունեմ, բայց եթե դու ուզում ես լավ ապրել, պտի ունենաս  նաև համապատասխան էներգետիկա, համապատասխան հունար, նաև քո պետությունը պիտի կարողանա քո համար ստեղծել հնարավորություն, որպեսզի դու 10 հավասարազոր մարդկանց պայմաններում գտնվելով հանդերձ՝ կարողանաս լինել հերթական 10-րդը, ով կունենա աշխատանք, այլ ոչ թե ենթադրյալ մրցույթի մասնակցելով՝ ինչ-որ  X թափուր տեղի  համար, իմանաս, որ եթե տաս հոգի են մի տեղի համար, ապա 9-ն ամենայն հավանականությամբ դուրս են մնում ու թևերը թափ տալով պիտի ֆռռան։

Սովետական Միության ժամանակահատվածում այդ արտահայտությունը գուցե տեղին լիներ, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր ավարտում էին բարձրագույն ուսումնական հաստատություն, անմիջապես ստանում էին ուղեգիր կոնկրետ տեղ աշխատելու։ Այդ ուղեգիրը կարող էին ստանալ Հայաստանում, կարող է ստանային Նովոսիբիրսկում՝ համապատասխան մասնագիտությամբ աշխատելու։ Կարծեմ 2-3 տարի համապատասխան պրակտիկա էին անցնում աշխատանքային, հետո նոր իրավունք ունեին ընտրելու, թե որտեղ, բայց դա մեծ համակարգ էր, 300 միլիոնանոց պետություն էր, եթե չեմ սխալվում, անծայրածիր մեծաշխարհի ամենամեծ տարածքն ունեցող պետություն էր՝ իր համապատասխան ստեղծած ենթակառուցվածքներով։

Հիմա ասել՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» այդքան էլ այդպես չէ, և ինչպես իրեն բնորոշ է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, Ա․ Ն․) կիսաճշմարտությունների դաշտին է պատկանում, ինչպես իր ամբողջ կյանքը։

Հիշո՞ւմ եք նրա մի արտահայտությունը, թե աղքատությունը մեր գլխի մեջ է, հիմա աղքատ, անճար մարդու գնա, ասա՝ աղքատությունը քո գլխի մեջ է, ի՞նչ հայացքով է  նայելու, կշտանալո՞ւ է դրանից, ասելու է՝ սպասի, եթե աղքատությունը գլխի մեջ է, սովորելուց հետո կսկսեմ լավ ապրել, կգնամ, կսովորեմ։

Էս մարդը էքսցենտրիկ արտահայտությունների, կիսաճշմարտությունների այսպես ասած աստվածությունն է, իհարկե՝ այդ բառը չակերտների մեջ։

Զուտ զազրախոսությամբ փորձում է մարդկանց շեղել, էմոցիոնալ ֆոնը փոխել, ուշադրություն գրավել, դառնալ քննարկվող, իսկ թե խոսքերի տակ իրական բովանդակություն կա, թե չկա, իրեն ընդհանրապես չի հուզում»։

Մեր ճշտող հարցին՝ կարծում եք հայհոյախառն արտահայտություններ օգտագործելով ևս քննարկվելու միտում ունի՞, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ ինքն ունի որոշակի խորհրդատուներ, տեխնոլոգներ, որոնք հաշվի առնելով իր գահավիժած վարկանիշը, ամուսիններին խորհուրդ են տվել՝ կապ չունի, թե դուք ինչ եք խոսում, ուղղակի արեք բաներ, որ դուք ամեն օր քննարկման ենթակա լինեք։

Իսկ դա ժամանակակից տեխնոլոգիաների տեղեկատվական դաշտում, իսկ այնպես է ստացվել, երևի բոլորը գիտեն, ես նաև տեխնոլոգ եմ, լրատվական mainstream-ը ոնց է ձևավորվում, եթե մի բանի մասին դաշտը շատ է լցված ու շատ է խոսում, մյուսի մասին ինֆորմացիային շատ քիչ տեղ է մնում։ Ըստ այդմ, երբ ամուսինները մեկը մյուսին հերթ չտալով՝ հայհոյախառն կամ ղեկավարներին ոչ հարիր բառապաշարով ստատուսներ են գրում կամ ձևակերպումներ են անում կամ հարցազրույցներ են տալիս, իրենք ամբողջ  դաշտը լցնում են իրենցով։

Ի դեպ, թե՛ քննադատության առումով և թե՛ շատ փոքր տոկոս գովերգելու առումով։

Մտեք իր ընդամենը 1 միլիոն 100 հազար հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջ և տեսեք՝ ինչքան մարդ է ընդհանրապես լայքում, ինչքան մարդ է կիսվում, ողբերգական թվեր են։ Ընդամենը մի 5,5-6 տարի առաջ 100 հազար լայք ունեցող մարդը գրառում էր անում, այդքան լայք էր ունենում, այսօր լավագույն դեպքում գրառումները լայքում են միջինը 3500-4000 մարդ։ Կոնկրետ ցուցանիշ է վարկանիշի անկման։

Նույնիսկ հայհոյախառն բառապաշարն ինքնանպատակ չէ կամ գուցե ինքնանպատակ է, սա կոնկրետ տեխնոլոգիա է, որ դաշտը լցնես քո մասին խոսակցություններով այնքան ժամանակ, մինչև նույնիսկ Ֆեյսբուքը դրեց ու բլոկեց։Այդ պահից սկսած՝ հասկանալով, որ գուցե իր էջը վտանգի տակ լինի, կորցնի, զուտ դրա համար հետ է քաշվել ,դա չի նշանակում, որ էդ մարդը․․․

Տեսեք՝ ով է խորհուրդ տալիս մեզ կրթվելու, կներեք, բայց պիտի ասեմ՝ նա, ով պատրաստ է իր առնանդամը ցուցադրի այլ տղամարդու, մոռանանք, որ կաթողիկոսն է, երկրի ղեկավարը գրում է, որ ինքը պատրաստ է իր առնանդամը ցույց տալ այլ տղամարդու՝ ինչ-որ մի բան ապացուցելու։

Ես չեմ զարմանա, որ վաղը ինքը կարող է նկարի իր առնանդամը և դնի էջում ու ասի՝ տեսեք ես թլփատված չեմ։ Ու այս մարդը նոր սերնդին ասում է՝ լավ սովորեք, որ լավ ապրեք։ Հարց՝ դու, որ հիմա շատ լավ ես ապրում, դու սովորե՞լ ես։ Ինչքան գիտեմ բարձրագույն ուսումնական հաստատությունից իրեն հեռացրել են։

Կամ կրթվելը նորաձև է, որ պահից սկսած հասկացան, որ կրթվելը նորաձև է, այն ժամանակ, երբ որ ձեր կողմնակիցները դագաղներ էին տանում-դնում ու սև ժապավեններ էին փակցնում նախորդ իշխող կուսակցության ընտանիքիների տների դիմաց, չէի՞ք մտածում էդ ընտանիքների երեխեքի մասին։ Հիմա  կարո՞ղ եք գնաք, էդ երեխեքին ասեք՝ դուք կրթված եք, ձեր բարձր կրթվածության դիրքերից ելնելով եք այդ ամենի ինչի հետ բացարձակապես հաշտ եղել։

Չեք սաստել, չեք զսպել, չեք ասել, որ կենդանի մարդու անունը սև ժապավենի վրա գրելը, դռան դիմաց կպցնելը քաղաքական պայքար չէ, դա լկտիություն է։ Լկտի քայլերի միջոցով իշխանության եկած մարդիկ ինչ-որ մարդկանց ասում են՝ էս արեք, էն արեք, կամ ասում են՝ եթե ժողովուրդը մեր հետ համաձայն չէ, ապա կելներ ու հեղափոխություն կաներ։

Ցանկացած ոք, ով նույնիսկ խոսում է հեղափոխության մասին, անմիջապես երկու րոպե հետո կալանավորվում է։

Ի դեպ, շատ կարևոր է այս մարդկանց բացատրել, որ եթե օրինակ՝ Միքայել Սրբազանը 3 տարի առաջ հարցազրույց  է տվել կամ Բագրատ Սրբազանը մի տարի առաջ, կտրտված ժապավենի միջոցով հրամցնում եք հանրությանը, որ ինչ բաներ է ասել, ես պնդում եմ, որ Հայաստանի բակերի 90 տոկոսում կամ խոհանոցների 90 տոկոսում այդ ամենի շատ ավելի վատ տարբերակներն է քննարկվում, թե ինչ են պատրաստ մարդիկ ձեր հետ անելու։

Է՜հ, բռնեք սաղ Հայաստանի ժողովրդին տարեք, կալանավորեք, էդ 300 հազար ադրբեջանցուն, որ ուզում եք էստեղ հրավիրել, իրենց լավ կոմֆորտ զգան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031