Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնդակը մեր դաշտում չէ»․ Ռուբինյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Ապրիլ 14,2026 14:04 Share

«Որևէ աշխարհացունց բան տեղի չի ունեցել և չի էլ ունենա»,- հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները, մասնավորապես նաև այն, որ ՀՀ-ի հետ մի բան են պայմանավորվում, հետո այլ բան է անում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ ՌԴ-ի հետ տնտեսական խնդիրների փուչիկը փչում են լրատվամիջոցները։ Ռուբեն Ռուբինյանը հավաստիացրեց․ «ՌԴ-ն մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները։ Շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել։ Երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են, ՀՀ վարչապետն ասել է, որ մենք չենք ուզում ՌԴ-ի մեջքի ետևում որևէ բան անել»։

Լրագրողների փաստմանը՝ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ են հանուն Հայաստանի ամեն ինչ զոհաբերել և հարցին՝ Դո՞ւք ինչ եք պատրաստվում զոհաբերել, Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց․ «Գուցե սկզբի համար զոհաբերի իր կիպրոսյան ու ռուսաստանյան անձնագրե՞րը»։

Այնուհետև ասաց՝ հույս ունի, որ Սամվել Կարապետյանը չի վախենա լրագրողների հարցերից և «կստեղծի հնարավորություն, որ լրագրողները գնան, նրան հարցեր տան»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի ներքո է եւ նրա տեսակցությունները սահմանափակված են:

Ու ճեպազրույցում մի մեծ հատված Ռուբինյանը նվիրեց ընդդիմության քննադատությանը՝ մասնավորապես Սամվել Կարապետյանին։

Լրագրողների դիտարկմանը՝ Ձեր համակարգման ոլորտում՝ հայ-թուրքական հարաբերություններում, որևէ ձեռքբերում չունեի՞ք, որի մասին խոսեիք ընդդիմադիր ուժերից մեկին 10-15 րոպե հատկացնելու փոխարեն, օրինակ՝ ի՞նչ եղավ հայ-թուրքական սահմանի բացումը, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու հարցը, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Լավ լուրն այն է, որ վերջապես իրենց կողմից սկսեցին անցակետում տանել աշխատանքներ վերականգնման ուղղությամբ։ Սպասում ենք։ Այս առումով գնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է իրենց հունով գնան։ Մեր կողմից որևէ խնդիր, նախապայման չկա, պայմանավորվածություն կա, պետք է իրագործվի»։

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930