«Ազատություն». Արևմտյան 15 երկիր այսօր հանդես է եկել Պաղեստինի պետությունը ճանաչելու կոչով։
Հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և ևս 9 արևմտյան պետությունների ԱԳ նախարարները։
«Մեր երկրներն արդեն իսկ ճանաչել են կամ պատրաստվում են ճանաչել Պաղեստին պետությունը։ Այդ իսկ պատճառով մենք մյուս երկրներին ևս կոչ ենք անում հետևել մեր օրինակին»,- նշված է հայտարարության մեջ, որի տեքստը տարածել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Նոել Բարոն։