Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև»․ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը

Օգոստոս 31,2025 11:02

«Ազատություն» – Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և «խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև», Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը կայուն խաղաղության ապահովման համար: Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, նա նշել է, որ Չինաստանը պաշտպանում է Ադրբեջանի սուվերեն զարգացման տեսլականը:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս կապերը զարգանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակով:

Նա նաև հայտարարել է, որ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի կապերի ընդլայնմանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031