Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը, ուղղակի արդեն առանց Արցախի, առանց Լաչինի միջանցքի. Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 08,2025 09:54

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի սոցցանցային գրառումը

«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է », — դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեզ մոտ միջանցք բառը ո՞ր հարցում է խնդրահարույց․ Ադրբեջանը մինչ այժմ միջանցք ասելով՝ նկատի ուներ արտատարածքային միջանցք, իսկ նախագահ Թրամփը միջանցք ասելով՝ նկատի չունի արտատարածքային միջանցք։ Ստորագրվել է փաստաթուղթ՝ հռչակագիր, որը բացառում է արտատարածքային միջանցքի գոյությունը»,- ընդգծել է Ռուբինյանը։

Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե դեմ են միջանցքային տրամաբանությանը, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները պատասխանում էին, որ ձեռք բերված պայմանավորվածություններով սուվերենության կամ տարածքային ամբողջականության խնդիր անգամ չկա։

Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ պետք է լինի միջանցք՝ Հայաստանի ճանաչված տարածքում, սակայն առանց հայկական վերահսկողության այդ hաղորդակցության վրա, և որ միջանցքով անցնողները չպետք է առնչվեն Հայաստանի ծառայությունների և հայ սահմանապահների հետ։

Հիմա, եթե ուշադիր կարդանք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Հռչակագրի տեքստը, որում ԱՄՆ-ն հանդես է եկել որպես վկա, կտեսնենք, որ հայկական կողմը ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական պահանջը։

Իսկ որպեսզի դա արդարացնեն, իշխանության ներկայացուցիչները խրոխտ դեմքով փորձում են համոզել մեզ, թե մինչ այդ Հայաստանից պահանջում էին արտատարածքային միջանցք, բայց մեր հմուտ իշխանությունը պայքարեց և չտրամադրեց այն։

Սա հերթական կեղծիքն է, որն իշխանության ներկայացուցիչը հրամցնում է մեր ժողովրդին։

Վաշինգտոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը, ուղղակի արդեն առանց Արցախի, առանց Լաչինի միջանցքի և բացարձակապես առանց որևէ վերահսկողության, զուտ ոչ մի բանի դիմաց սառը հաշվարկով և ընդամենը մեկ նպատակով՝ փորձել վերընտրվել 2026-ին։

Միջանցքը չի’ լինելու, դուք էլ չեք վերընտրվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930