Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Վերաօծվեց Երնջատափ համայնքի Սուրբ Նշան եկեղեցին

Սեպտեմբեր 29,2025 11:00

«Հավատքն առանց գործերի մեռած է» (Հռոմ. 1.)

Տիրոջ կամոք Վարագա Սուրբ Խաչի տոնին ևս մեկ աղոթատուն բացեց իր դռները հավատավոր զավակների առջև։

Արագածոտնի թեմի Երնջատափ գյուղի բնակիչների համար տոնը խորհրդանշական էր, ինչպես 7-րդ դարում Խաչափայտի մասունքը գտնվեց Վարագա լեռան վրա, այնպես էլ այս եկեղեցին գտնվեց համայնքի համար՝ խոնարված վիճակից վեր հառնելով և վերաօծվելով։
Եկեղեցու վերակառուցման Աստվածահաճո աշխատանքներն իրականացվել են Տիար Վարուժան Խալաթյանի և Տիար Արթուր Սողոմոնյանի ազնիվ բարերարությամբ։

Այսօր՝ խորհրդանշական այս տոնին, ձեռամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, վերաօծվեց Երնջատափ համայնքի Սուրբ Նշան եկեղեցին և Սրբազան Հոր հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Օրվա Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հընթացս Սուրբ Պատարագի խոսված քարոզում Թեմակալ Առաջնորդն իր երախտագիտության խոսքն հայտնեց եկեղեցու կառուցման գործում իրենց ավանդն ունեցած հայորդիներին ու ներկա հավատացյալներին ներկայացնելով օրվա խորհուրդը․ նշեց « ․․․ Տարիների ընթացքում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով եկեղեցին խոնարհվել է և մենք կորցրել ենք հնարավորությունը Աստծո հետ եկեղեցում աղոթելու, Սուրբ Հաղորդություն ճաշակելու։ Բայց այսօր, ինչպես Վարագա Սուրբ Խաչի խորհուրդն է ներկայացնում՝ ճգնավորներնն աղոթեցին և Տերը ցույց տվեց Խաչափայտի մասունքի տեղը։ Այսօր էլ հավատավոր ժողովրդի աղոթքով ու նվիրյալ, հայրենասեր և Աստվածասեր հայորդիների միջոցով այս եկեղեցին դարձյալ տրվում է մեզ»։

Սրբազան Հայրը իր շնորհակալությունն հայտնեց՝ Վարուժան Խալաթյանին, Արթուր Սողոմոնյանին, Արսեն Ղազարյանին, Ապարան համայնքի ղեկավար Տիար Կարեն Եղիազարյանին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ ունեցած մշտամնա սիրո և հոգածու վերաբերմունքի համար, ինչպես նաև Երնջատափ համայնքի վարչական ղեկավար Հրաչ Սահրադյանին եկեղեցու վերականգնման աշխատանքներում ունեցած ներդրման համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության Գիրը շնորհվեց բարերարներ Վարուժան Խալաթյանին և Արթուր Սողոմոնյանին՝ Սրբավայրը վերականգնելու և համայնքին վերադարձնելու համար։

Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցին վերջին տարիներին Ապարանի տարածաշրջանում օծված 17-րդ սրբավայրն է։

Սուրբ Պատարագի ավարտին տեղադրվեց եկեղեցու խաչը և օրը շարունակվեց մշակութային միջոցառումներով։

Արագածոտնի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930