Հայաստանում ԵՄ միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղ, հանդիպել դպրոցականների հետ:
«Հոկտեմբերի 27-ին ԵՄ առաքելության Մարտունու թիմն այցելեց Շատջրեք գյուղի դպրոց, որտեղ 35 աշակերտներ ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ դիմավորեցին մեր առաքելության անդամներին։
Առավոտը լի էր քննարկումներով, ժպիտներով և անկեղծ հետաքրքրությամբ, քանի որ աշակերտները ավելին իմացան Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի և նպատակի մասին», – նշված է X-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության գրառման մեջ։





















































