Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա ենթադրյալ ռուսական հրթիռային հարվածից հետո (ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ խոսքն իսկանդերի մասին է): Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոքի նոտա է ներկայացրել, որում նշվում է, որ նոյեմբերի 14-ի հարվածի հետևանքով վնասվել է դեսպանատան վարչական շենքը, հյուպատոսական բաժինը, ծառայողական մեքենաներ և դիվանագիտական ներկայացուցչության շենքը: Զոհեր չկան:
«Նշվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նախկինում էլ են տեղի ունեցել», – հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել են իրենց գործընկերության զարգացումը:
Կարդացեք նաև
Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինայի ենթակառուցվածքներին: Նոյեմբերի 14-ին ռուսական բանակը հարվածել է Կիևի ջերմաէլեկտրակայաններին:Որոշ դիտորդներ նշում են, որ զանգվածային և խմբային հարվածներով ոչնչացնելով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը սատարող ենթակառուցվածքները՝ Ռուսաստանը իրականացնում է «Սուրովիկինի ծրագիրը»»,- նշում է Gazeta.ru-ն:


















































