Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի գործով վարույթը դատարանը կասեցրեց մինչեւ իրավահաջորդության հարցի պարզումը

Դեկտեմբեր 01,2025 22:33 Share

Հակակոռուպցիոն դատարանում  դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին նախնական դատական քննության փուլում գտնվող այսօրվա նիստում դատախազությունը ներկայացրեց ապացույց, որով պատասխանողներից Կոլիկ Ծառուկյանը մահացել է, ինչը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով հանդիսանում է գործը կասեցնելու հիմք։

Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սկզբնապես դատավորը ծանոթանալով տեղեկությանը՝ որոշեց մասնակիորեն կասեցնել գործի վարույթը։ Այնուհետեւ, մենք միջնորդեցինք ամբողջությամբ կասեցնել։

Մանրակրկիտ քննարկումից հետո դատարանը որոշեց մեր միջնորդությունն ամբողջությամբ բավարարել եւ կասեցնել գործի վարույթը մինչեւ իրավահաջորդության հարցի պարզումը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել