Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյանի ու մյուսների ձերբակալումը հարձակում է բոլորիս դեմ․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 30,2025 13:10 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրականում Խաչիկը դարձավ այս իշխանության վերարտադրության համար ջանք չխնայող եվրոպացի չինովնիկների տարվա առայժմ վերջին զոհը։
Ու քաղաքական այդ բռնաճնշումները նիկոլական վարչախումբը նոր ծավալների է հասցնելու։

Դիմագրավման համար հարկ է քաղաքական լայն համախմբում։ Խաչիկ Գալստյանի ու մյուսների ձերբակալումը հարձակում է բոլորիս դեմ։
Այնքան անտաղանդ սարքված շինծու մեղադրանքով ձերբակալման իրավականությունն իշխանություններին չի մտահոգում. նրանք վաղուց են գործում մարտեր առանց կանոնների սկզբունքով։

Խաչիկը այս պայքարի տարիներին բազում փորձություններով է անցել, սա էլ է անցնելու։
Բայց ինչպե՞ս են սրանից հետո Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Հայաստանում ժողովրդավարությունը թեմայով դասախոսելու Խաչիկի գործընկեր դոկտորները` լռելով խայլտառակ այս ապօրինության փաստի մասին։

Խաչիկն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվելու են ազատության մեջ ու այդժամ գալու է հատուցման պահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031