Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որ դաշնակիցը պիտի աճապարի գա մեզ փրկելու, բայց չհասցնի, ինչպես միշտ»․ Սուրեն Պապիկյանի ակնարկը Ռուսաստանին

Հունվար 13,2026 15:20

«Մեր արտաքին հարաբերություները շատ բաց ու տեսանելի են հասարակության համար, բայց ռազմական առումով մենք շարունակում ենք ապավինել մեզ՝ մեր արտաքին քաղաքականությանը, մեր տնտեսությանը եւ, բնական է, ՀՀ բանակին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հավելեց․ «Ես շնորհակալ կլինեի ձեզնից լսելու՝ այդ որ դաշնակիցը պիտի աճապարի գա մեզ փրկելու, բայց չհասցնի, ինչպես միշտ։ Մենք մեր հույսը դնում ենք մեզ վրա։ Եվ նաեւ այս համատեքստում կարծում եմ, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ռիսկերը, այդ թվում՝ նաեւ ինչ-որ մեկի կողմից մեզ օգնելու շտապողականության մասին»։

Անդրադառնալով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին՝ 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառների մասին, Սուրեն Պապիկյանն ասաց․ «Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ եւ լռի։ Ես հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետեւ դա իրենց գործունեության հետեւանքն է, որի պատասխանատվությունն ամբողջությամբ փորձում են բարդել միայն մեզ վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս պահին հայ-իրանական զորավարժություններ պլանավորված չեն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031