Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է.
«ՀՀ Դատախազություն, ՀՀ Քննչական կոմիտե, ՀՀ Ոստիկանություն,
Հիշու՞մ եք, որ Արագածոտնի թեմի քահանաներին 2025թ. հոկտեմբերի 15-ին ապօրինաբար բերման ենթարկեցիք ու փաստաբաններիս մուտքը խոչընդոտեցիք Երևան քաղաքի քննչական վարչություն ու 9-10 ժամ հոգևորականներին ոստիկանական պատի ետևում ապօրինի պահեցիք:
Ձեզ մատչելի հայերենով ասում էինք չէ՞, որ հանցանք եք կատարում, բայց դուք ձեզ անպարտելի էիք զգում:
Կարդացեք նաև
Դե հիմա, այս դեպքին մասնակցություն ունեցող պաշտոնատար անձանցով գնացեք ու հարցաքննվեք:
Այսօր ստացա Երևանի քրեական դատարանի որոշումը, որով պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել փաստաբանների մուտքը խոչընդոտելու փաստի առթիվ:
Ինչպես նաև, դատավոր Էդ. Մկրտչյանն ամրագրել է, որ քննիչի արձանագրությամբ։ Չէ, որ առաջանում են «փաստաբան-վստահորդ» հարաբերություններ և, եթե մարդիկ իրենց կամային գործողությունների արդյունքում չեն գտնվում ՔԿ-ում, ուրեմն այդ վայրը դիտվում է որպես ազատությունից զրկման վայր:
Որքան էլ ջանաք օրենքը սպանել, դա ձեզ չի հաջողվելու…»։


















































