Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանից մի օր առաջ Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Հորդանանում և մի շարք այլ երկրներում էլ էր խաղաղություն, իսկ այսօր՝ հրթիռներ, ԱԹՍ-ներ, ավիացիա. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 28,2026 23:12 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը նույն շրջիկ խմբով, միջին վիճակագրական ՔՊ-ականներով, նախկին ճամբարափոխներով, բանակից խուսափածներով ու անփառունակ տիրադավներին պաշտպանող ակտիվով ոչ թե ներքին քարոզչությամբ, այլ կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված։

Մարդիկ խոսում են ռեգիոնում պայթյուն առաջացնող պատերազմից և այդ ֆոնին իշխող ռեժիմի առաջամարտիկների «պերաշկի փարթիից» ու ներկուսակցական տոնակատարություններից, սրանք էլ զարմանում են, թե մեր երկրում խաղաղություն է, ընդդիմությունն էլ դժգոհում։

Սրանից մի օր առաջ Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Հորդանանում և մի շարք այլ երկրներում էլ էր խաղաղություն, իսկ այսօր՝ հրթիռներ, ԱԹՍ-ներ, ավիացիա և այլն։

Ժողովուրդը ինչ-որ պահի կարող է լռել, որոշ հանգամանքներ չտեսնելու տալ, սակայն դա չի նշանակում, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրի ներսում և դրա շուրջը։

Այնպես որ, ձեր «լոլոներն» ու շաբլոն տեքստերն այլ տեղ «ծախեք». դրանք ներսում այլևս պահանջարկ չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728