Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Մարտ 02,2026 18:33 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, տեղեկություն ստանալու նպատակով խոշտանգել է անձին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, ոստիկան Գ.Մ.-ն ներկա գտնվելով գործընկերոջ՝ Հ.Հ.-ի կողմից անձին խոշտանգելուն՝ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս նկատմամբ բռնության գործադրումը կանխելու ուղղությամբ, իր լիազորություններն իրականացնելիս իրեն հայտնի դարձած ծանր հանցագործության դեպքին անմիջականորեն ականատես լինելով՝ քննիչին կամ դատախազին չի ներկայացրել հանցանքի մասին հաղորդում: Փոխարենը՝ տեսանկարահանել է Հ.Հ.-ի կողմից անձի նկատմամբ բռնություն գործադրելու տեսարանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկան Հ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ Գ․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Հ․Հ․-ի և Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031