Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորներին նոր լարվածության մեջ ենք դնում գործադիրի մասնակցությամբ․ սա հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին»․ Արծվիկ Մինասյան

Մարտ 03,2026 13:45

«Մենք դատավորներին նոր լարվածության մեջ ենք դնում, նոր խնդիրների առաջ կանգնեցնում՝ գործադիրի կամ ոչ գործադիրի մասնակցությամբ։ Անընդհատ դատավորները պետք է զբաղված լինեն իրենց նկատմամբ վարույթների հնարավոր հարուցման դեմ պայքարելով՝ մոռանալով, որ իրենց գլխավոր գործառույթը արդարադատություն իրականացնելն է»,-ԱԺ նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ կառավարությունն այս փոփոխություններով ոչ ավել, ոչ պակաս բերել է փոփոխություն, որով ասում է՝ ոչ դատավոր անդամների թիվը, որն ավելի է, քան երեքը, կարող է միայն իրենցով որոշում կայացնել, և կարգապահական վարույթ նախաձեռնվի դատավորի դեմ․ «Այս փոփոխությունը վերաբերում է չափազանց կարևոր հարցի՝ այն է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման մեխանիզմին։ Ինչպես գիտենք՝ այսօր այդպիսի մեխանիզմի՝ ավելի հաճախ կիրառումներից մեկը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից վարույթի հարուցման միջնորդության ներկայացումն է ԲԴԽ, երկրորդը՝ արդարադատության նախարարի գործառույթը»։

Արծվիկ Մինասյանը փաստեց՝ Վենետիկի հանձնաժողովը, երբ տվել է բարեփոխումների՝ իր մոտեցումները, արձանագրել է, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա այս իրավունքը, և աստիճանաբար պետք է դուրս գա այս իրավունքը նախարարի գործառույթից, քանի որ այս գործառույթն իշխանության միջամտությունն է դատական համակարգին։

Ուստի ըստ պատգամավորի՝ կառավարության առաջարկած փոփոխությունները ոչ միայն հակասում են Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին, այլ այն հիմնարար նպատակին, որ արդարադատության համակարգում ինչքան հնարավոր է ճնշումը դատավորների նկատմամբ լինի քիչ, ներքին իրենց ազատությամբ դատավորները կարողանան իրացնել արդարադատություն՝ դատական ակտեր կայացնելով։

 

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031