Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի և Լիտվայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին:

Ապրիլ 14,2026 18:14 Share

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի եվրոպական հարցերով լիազոր նախարարի և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի առանձին հարցերի, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում համագործակցությանը: Ֆրանսիայի և Լիտվայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին:

Զրուցակիցները նաև քննարկել են առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Ֆրանսիացի և լիտվացի զրուցակիցներն իրենց պատրաստակամությունն են վերահաստատել՝ աջակցելու Հայաստանին՝ գագաթնաժողովը լավագույնս անցկացնելու հարցում:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական զարգացումները` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930